Panorama.am-ը գրում է.

Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհուրդն առաջարկում է երկրում 60 օրով ռազմական դրություն սահմանել։ Ինչպես հայտնում է Tass-ը, այս մասին հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը։

Տուրչինովը հավելել է, որ Ուկրաինայում ռազմական դրությունը կարող է չեղարկվել ցանկացած պահի։

«Իրավիճակի կարգավորման դեպքում ռազմական դրությունը կարող է վերացվել ցանկացած ժամանակ»,-ասել է Տուրչինովը։

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն էլ իր հերթին կոչ է արել Գերագույն ռադայի պատգամավորներին գալ խորհրդարանի արտահերթ նիստին ու հաստատել Ազգային անվտանգության խորհրդի որոշման նախագիծը։

Միևնույն ժամանակ Պորոշենկոն նշել է, որ այդ որոշումը չի նշանակում բանակի գործողությունների փոփոխություն Դոնբասում ու չի նախատեսում հրատապ մոբիլիզացիա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել