Operativ.am-ը գրում է

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան կարող է դառնալ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Փարիզյան ակումբը ցանկանում է պայմանագիր կնքել խաղացողի հետ ազատ գործակալի կարգավիճակով` նրան առաջարկելով շահավետ պայմանագիր: Իսպանացու ներկայիս համաձայնագիրն ավարտվում է 2019 թվականի ամռանը:

Ֆուտբոլիստն ու «կարմիր սատանաները» դեռևս չեն կարողանում համաձայնության գալ:

ՊՍԺ-ն պատրաստ է 4 տարվա պայմանագրի համար խաղացողին առաջարկել 60 մլն ֆունտ ստերլինգ, որը նրան կդարձնի աշխարհի ամենաշատ վարձատրվող դարպասապահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել