Operativ.am-ը գրում է

Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Քեյփ Քոդ թերակղզու ափերին 173 սատկած կրիա են հայտնաբերել: Ինչպես հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով նահանգի խոշորագույն կենդանբանական միության տնօրենին, ծովային կրիաները սատկել են այս շաբաթ գրանցված չափազանց ցուրտ եղանակի պատճառով:

Մասնագետը նշել է, որ 227 ցրտահարված կրիա վերականգնողական բուժում է ստացել չորեքշաբթի օրվանից ի վեր, սակայն միայն 54-ն են փրկվել: Մասնագետները հերթապահություն են անցկացնում վտանգավոր շրջաններում՝ զգուշանալով եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով կենդանիների հնարավոր կորստից: Սակայն, ինչպես նշվում է, այս տարվա ցուցանիշը փոքր-ինչ ավել է եղել:

Ծովային կրիաներից շատերը տեղափոխվում են տարբեր շրջաններ, որտեղ կարող են ուտելիք գտնել և նոր սերունդ տալ՝ սովորաբար շարժվելով դեպի տաք ջրեր:

Մասնագետները կրիաների զանգվածային կորուստների պատճառ են համարում գլոբալ տաքացումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել