Operativ.am-ը գրում է

Ֆրանսիացի փրկարարները Բրիտանիայի առափնյա պահակախմբի հետ միասին Լա Մանշում խորտակված նավից միգրանտներին փրկելու գորոծողություն են իրականացրել, հայտնում է Sky News-ը:

Գործողության արդյունքում ֆրանսիացիներին ու բրիտանացիներին հաջողվել է փրկել 8 միգրանտի: Փրկվածներին ուղարկել են Կալեի նավահանգիստ:

Միգրանտներին փրկելու գործողությունն իրականացվել է շաբաթ գիշերը՝ ցուրտ, քամոտ եղանակային պայմաններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել