Բաղադրամասեր

  • ձուկ – 1 հատ
  • շերտավոր խմոր – 1 տուփ
  • չորացրած թարխուն
  • կիտրոն - 1 հատ
  • կարմիր և կանաչ պղպեղ – 1-ական գդ
  • ձու - 1 հատ
  • աղ, պղպեղ

Պատրաստման եղանակը

  • Ձուկը մաքրել, լվանալ, աղ, պղպեղ ցանել:
  • Կիտրոնը կիսել, կես կիտրոնի հյութը քամել, լցնել ձկան վրա, մի փոքր էլ ցողել ներսի կողմից:
  • Չոր թարխունը փշրել, ցանել ձկան մեջ, փակել:
  • Պղպեղների սերմատուփերը հեռացնել, մնացած մասը երկար շերտատել:
  • Շերտավոր խմորը բացել, ձուկը դնել, պղպեղները դասավորել ձկան վրա, խմորի եզրերը փակել, սեղմել:
  • Ձուն հարել, քսել խմորի վրա, խմորը ծակծկել: Եփել 180 աստիճանում:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել