Բելառուսը և Ղազախստանը միշտ էլ դեմ են եղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչին տեսնելուն:

Ինչքան շատ ես խորանում այս թեմայի մեջ, այնքան ավելի հստակ ես գիտակցում, որ մենք մի կազմակերպության անդամ ենք, որտեղ առնվազն երկու պետության ներկայացուցիչներ, անձնական շահերից դրդված, ամեն գնով մեր դեմ են դուրս եկել:

Բանից պարզվում ա, որ Նազարբաևը և Լուկաշենկոն դեռ ամենասկզբից էլ դեմ են եղել, որ մեր ներկայացուցիչը, այն ժամանակ՝ դեռ Խաչատուրովը, զբաղեցնի այդ պաշտոնը, ու երկար ժամանակ է, որ ջանք են թափում, որպեսզի Ադրբեջանին ևս բերեն ու այդ կազմակերպության անդամ դարձնեն:

Չգիտեմ՝ ինչ գնով ուզում ա լինի, չպետք ա թույլ տանք իրավիճակի նման փոփոխություն, որն աշխատելու է բացառապես ի վնաս մեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել