Եթե Նիկոլը արձակուրդ է վերցնում (ինչի մասին հայտարարել է), դա նշանակում է, որ դեկտեմբերի 6-ին ՀՀ-ն ՀԱՊԿ-ում կներկայացնի նախագահ Արմեն Սարգսյանը, ինչն էլ նշանակում է, որ Նիկոլն իրոք հասկացավ, որ, մեղմ ասած, ոչ դիվանագիտորեն է իրեն պահել հրապարակային հայտարարություններում, և դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում իր ներկայությունը կարող է տխուր վերջաբան ունենալ թե՛ ՀՀ-ի, թե՛ իր քաղաքական կարիերայի համար: 

Մեզ միայն մնում է հուսալ, որ նախագահ Սարգսյանը կկարողանա Նիկոլի եփած ճաշը մարսել: 

ՀԳ. Ի դեպ, իմացած եղեք, որ Նիկոլի արձակուրդ գնալը ԲԱՑԱՌԱՊԵՍ պայմանավորված է ՀԱՊԿ համաժողովից «պատվով խուսափելու» հեռանկարով, իսկ «ընտրարշավին արձակուրդում լինելու» լոլոները ՔՊ շարքային անդամների ու էն 800.000 պորտաբույծների համար նախատեսված էժան կուտ է: Մեկ էլ հավատացեք, որ Նիկոլի չգնալը միայն դրական է ազդելու ՀՀ-ի վրա, ու սա լավագույն տարբերակն է այս պարագայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել