168.am-ը գրում է

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում վնասակար սննդի գովազդի արգելքն ուժի մեջ կմտնի 2019 թվականի փետրվարի վերջին:

Այս մասին հայտնել է BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան։ BBC-ի տեղեկություններով՝ շաքարի, աղի եւ ճարպի բարձր պարունակությամբ մթերքների գովազդային հայտարարությունները փետրվարի 25-ից կանհետական մետրոյում եւ վերգետնյա տրանսպորտում:

Այս միջոցը սահմանվում է մանկական ճարպակալման դեմ պայքարելու համար: «Վնասակար սննդի գովազդի ազդեցության նվազեցումը դրանում իր դերը կխաղա ոչ միայն երեխաների, այլեւ ծնողների, ընտանիքների եւ խնամակալների համար, որոնք սնունդ են գնում եւ պատրաստում»,- մեջբերում է անում BBC-ն Լոնդոնի քաղաքագլուխ Սադիք Խանի խոսքից:

BBC-ի տեղեկություններով՝ Լոնդոնը պահպանում է Եվրոպայում մանկական ճարպակալման ամենաբարձր մակարդակ ունեցող քաղաքներից մեկի կարգավիճակը. Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում 10-ից մինչեւ 11 տարեկան երեխաների շուրջ 40 տոկոսը տառապում է ավելորդ քաշից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել