Երկա՞ր է արդյոք մեր կյանքը։ Երեխաներին թվում է, թե այն անվերջ է։ Ոչ այդքան մեծ տարիքում գտնվող մարդիկ կարող են փաստել, որ այն շատ կարճ է և արագահոս։

Մենք պետք է հասցնենք ամեն ինչ, ավարտենք մեր գործերը և արժանապատվորեն հեռանանք այս կյանքից։ Բայց ի՞նչ է պետք անել կյանքի ընթացքում։ Ամեն մարդ իր նախապատվություններն ունի, սակայն այս 10 կետից կազմված ցուցակը կօգնի ձեզ կյանքն ավելի գունավորել։

Սովորեք նկարել

Այս հաճելի զբաղմունքը կբացահայտի ձեր զարմանալի հատկությունները։ Ամենահաճելին երեխաների հետ նկարելն է։

Օտար լեզուներ սովորեք

Այն մի շարք երկրների դռներ կբացի և կմեծացնի ձեր աշխարհայացքը։

Նամակ գրեք Ձմեռ պապին

Երեխա հասակում բոլորն են նամակ գրել Ձմեռ պապին, սակայն մեծ տարիքում էլ է հաճելի երևակայել։

Սիրելի երգչի համերգին գնացեք

Այդքան էլ կարևոր չէ, թե ով է նա, ուղղակի հաճույք ստացեք։

Մեծ փազլ հավաքեք

Այս զբաղմունքը կարող է տարիներով ձգձգվել, սակայն հարկավոր է դժվար նկար ընտրել։

Գնացեք «Դիսնեյլենդ»

Բոլոր երեխաների գաղտնի երազանքն իր ատրակցիոններով և քաղցր բամբակով, ձեզ կտանի դեպի անհոգ կյանք։

Անապատում նայեք աստղերին

Այս հրաշք տեսարանը ձեզ կստիպի մտածել կյանքի արագահոս լինելու և նրա իմաստի մասին։

Իսկական ընկեր գտեք

Թեկուզ մեկ իսկական ընկեր, ում հետ, թեկուզ աշխարհի ծայրն էլ լինի, կգնաք։

Ձեզ համար հոբբի գտեք

Այնքան հաճելի է, երբ դու ունես սիրելի զբաղմունք։

Տանգո պարել սովորեք

Այս զգայուն պարը կսովորեցնի զգալ նաև զուգընկերոջը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել