Պատասխանեք հետևյալ հարցին՝ ո՞ւր եք ցանկանում գնալ երկար ու տանջալից աշխատանքից հետո։ Երևի թե տուն։ Դուք կցանկանաք հանգստանալ սիրելի բազմոցի վրա մեկ բաժակ թեյով կամ տաք շոկոլադով։

Ինչո՞ւ է այն մեզ երջանկացնում։ Ամեն ինչ շատ պարզ է։ Մեր տունը մեր ամրոցն է, այստեղ մենք մեզ հանգիստ ենք զգում և կարող ենք տնային պայմաններն ավելի հարմարավետ դարձնել։

Եվ այսպես՝ մի քանի փոփոխություններ, որոնք ձեր կյանքը կլցնեն ավելի շատ երջանկությամբ և ջերմությամբ․․․

Ստեղծեք կոլաժ, որը կարտահայտի ձեր կյանքի ամենավառ պահերը

Պատրաստեք կոլաժը և այն կախեք տան այն հատվածում, որտեղ ավելի շատ ժամանակ եք անցկացնում և հանգստանում։ Նկարները կարող եք ընտրել ձեր կյանքի ամենավառ պահերից։ Ավելացրեք նաև նվերների և հուշանվերների նկարներ, որոնք կհիշեցնեն ձեզ հաճելի արկածների մասին։

Օրագիր պահեք, որտեղ ամեն օր գրեք, թե ինչի համար եք շնորհակալ

Հաճախ պատահում է այնպես, որ մենք մոռանում ենք մեզ հետ ամեն օր պատահած հաճելի երևույթների մասին և դրա փոխարեն կենտրոնանում ենք բացասական երևույթների վրա։

Այս սովորությունից ազատվելու ամենալավ միջոցն օրագիր պահելն է, որտեղ ամեն օր կգրեք ձեզ հետ պատահած լավ ու հաճելի դեպքերի մասին։ Այս ամենն արեք նախքան քնելը։

Ամեն օր ձեր առջև նոր նպատակներ դրեք

Եթե ուզում եք, որ ձեր օրը լավ անցնի, անհրաժեշտ է, որ նախորդ օրը նույնպես հաճելի նոտայով ավարտեք։ Այս ամենը կարելի է անել մի քանի միջոցով։ Օրինակ՝ քնելուց առաջ բարձրաձայն կրկնեք վաղվա համար նախատեսված ձեր նպատակը։ Այն պետք է մոտիվացնող լինի և բավականին հակիրճ, որպեսզի կարողանաք հեշտ հիշել։

Ամեն օր խոսեք սիրելի մարդու հետ

Միշտ ձեր սիրելիին ժամանակ հատկացրեք։ Կարևոր չէ, որ այդ պահին զբաղված եք։ Ուղղակի վերցրեք հեռախոսը և զանգահարեք նրան։ Խոսեք նրա հետ և իմացեք, թե ինչպես է։ Շփումն ընդհանրապես նպաստում է երջանիկ և հաջողակ լինելուն։

Որևէ լավ բան արեք նրանց համար, ում հետ ապրում եք

Կարևոր չէ երկրորդ կեսի հետ եք ապրում, մեծ ընտանիքի, թե ընկերների։ Դուք ամեն օր կարող եք որևէ հաճելի բան անել նրանց համար։

Ուղղակի արեք դա և փոխարենը ոչ մի բան մի ակնկալեք։ Ի սրտե իրականացնելով բարի գործեր՝ դուք ավելի երջանիկ եք դառնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել