Դե ինչ մնաց ընդամենը մի քանի ժամ և կմեկնարկի հայկական նորագույն պատմության ամենահետաքրքիր և վճռական ընտրարշավը։
Ես, ինչպես խոստացել եմ, ներկայացնում եմ ԲՀԿ-ի ծրագրային դրույթները։
Ինչպես ընդգծել եմ նախորդ գրառումների մեջ, այսօր մենք կանգնած ենք իրական տնտեսական հեղափոխություն իրականացնելու անհրաժեշտության առջև։
Երբ առաջին անգամ քննարկվում էր Ծառուկյանի «տնտեսական հեղափոխության» գաղափարը միանգամից արձանագրվեց մի փաստ։ Առանց նվազագույն աշխատավարձերի և թոշակների չափի բարձրացման ոչ մի տնտեսական հեղափոխություն իրականացնել չի ստացվի։ Դա բացառված է, քանզի եթե պետությունը չի ապահովում քաղաքացիների մինիմալ կարիքները հոգալու մեխանիզմ, ապա դա անխուսափելի բերում է աղքատության ավելացման, կոռուպցիայի աճի և անբարենպաստ տնտեսական պայմանների ձևավորման։
Կասեք որտեղից գումարներ հայթայթել? Պատասխանեմ,դա առաջին հերթին պետական ծախսերի օպտիմիզացման գործընթացն է ՝ գումարած ֆինանսապես գրագետ գումարային քաղաքականության իրագործումը։
Եվս մեկ անգամ կրկնեմ, մինչդեռ թոշակառուն, ուսանողը, ուսուցիչը, բժիշկը և զինվորականը ֆինանսապես գոնե մինիմալով ապահովված չեն, խոսել տնտեսական կտրուկ աճի մասին անհնար է։
ՊՍ
Այսօր Գագիկ Ծառուկյանի տարեդարձն է։ Շնորհավորում եմ Ձեզ, պարոն Ծառուկյան և մաղթում քաջ առողջություն, ամենայն բարիք և հաջողություններ՝ ի շահ Հայաստանի և Հայ ժողովրդի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել