Ալիևը ծաղրում է իր երկրի «հերոսներին»։

2016 թվականին ադրբեջանական դիվերսիայի արդյունքում սպանվեց ադրբեջանցի 7 զինծառայող, ովքեր փորձել էին ներթափանցել հայկական սահման։ Սպանվածների մեջ էր նաև Չինգիզ Քուրբանովը, ով հետագայում դարձավ Ադրբեջանի հերոս։ Կոնկրետ Քուրբանովի դին մոտ մեկ շաբաթ մնաց հայկական կողմի մոտ։

Այս օրերին նշում են Քուրբանովի ծննդյան օրը ու կրկին հիշել են նրան։ Հետագայում զինծառայողը հերոսացվել էր։ Սակայն տարօրինակ էր նրան հերոսացնելու համար գրված տեքստը, որը հպարտությամբ արտահասանում էր Ալիևի զինվորի ծնողների ներկայությամբ։

Ալիևը հայտարարում է, որ զինծառայողը մահացել է հայկական դիվերսիան կանխելու ժամանակ։ Հարց՝ բա ինչպե՞ս Չինգիզ Քուրբանովի դին հայտնվեց հայկական տարածքում ու ինչի՞ համար էիք իրար խառնել միջազգային կառույցները որպեսզի այն հետ ստանաք։ Դիակը ոտքեր էր առել ու փախել էր դիրքի՞ց։

Մյուս հայտարարությունը՝ Չինգիզը միայնակ դուրս եկավ հայ դիվերսանտների դեմ։ Եթե հարձակում է եղել դիրքի վրա, ապա ինչու՞ էր Չինգիզ Քուրբանովը միայնակ այդ դիրքում, որ մի հատ էլ միայնակ մարտի բռնվեր։

Նման հիմար տեքստերով ադրբեջանական կողմը հերոսներ է պատրաստում, որպեսզի կերակրի իրենց ժողովրդին։ Սակայն, եթե ուշադրություն դարձնի դրա տեքստերին, ապա կզգա, որ Ալիևի ավելի շատ ծաղրում է իր համար սպանված զինվորի ծնողներին։

Իսկ հայկական սահման ներթափացման փորձ կատարող ցանկացած թշնամի ընկնելու է Չինգիզ Քուրբանովի օրը ու թող ավելանա իրենց հերոսների թիվը՝ մինչև խելքի կգան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել