Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Մոնթե Մելքոնյանը (Ավո) նոյեմբերի 25-ին կդառնար 61 տարեկան։

Որպես գիտնականի՝ նրան արժևորել է, մասնավորապես, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի ԳԱԱ թղթակից անդամ, գիտության վաստակավոր գործիչ Նիկոլայ Հովհաննիսյանը՝ ներկայացնելով, թե ինչպես է Երևանում հրատարակվել Մոնթե Մելքոնյանի դիպլոմային գիտական աշխատությունը, որը նա պաշտպանել է ԱՄՆ-ի Բերկլիի հեղինակավոր համալսարանում` որպես «Ասիայի հնագիտությունը և պատմությունը» մասնագիտությամբ մագիստրոսական թեզ: Մինչ այդ Մոնթեն Բերկլիի համալսարանում բակալավրի 4-ամյա դասընթացն ավարտել էր 2,5 տարում: «Հարկ է նշել, որ Մոնթե Մելքոնյանն իր էությամբստեղծված էր գիտությամբ զբաղվելու համար: Գալով Հայաստան` նա մեծ հետաքրքրությունէր ցուցաբերել Հայաստանի գիտական կենտրոնների, հատկապես` Հայաստանիգիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի նկատմամբ: Նա մեկ ամիսշարունակ այցելում էր ինստիտուտ, շփվում աշխատողների հետ, մասնակցում գիտականբանավեճերին: Նա շատ էր ուրախացել, երբ իմացել էր, որ ինստիտուտում գործում էԱրաբական երկրների բաժին: Այն ժամանակ ես ոչ միայն այդ ինստիտուտի փոխտնօրեննէի, այլև նշված բաժնի վարիչը: Եվ մենք հաճախ էինք զրուցում այն կարևոր դերի մասին, որնարաբները ունեցել էին Օսմանյան կայսրությունում Մեծ Եղեռնի ընթացքում բռնիտեղահանման ենթարկված հայերին փրկելու գործում: Նա շեշտում էր, որ եթե չլինեինարաբները և նրանց օգնությունը, ապա չէր լինի ժամանակակից Հայոց սփյուռքը: Նանույնիսկ ցանկանում էր հեռանկարային պլան կազմել` արաբական հետազոտություններիզարգացման համար: Սակայն չհասցրեց: Սկսվեց Ղարաբաղի պատերազմը, և նա գրիչըփոխարինեց սրով»,- նշել է Նիկոլայ Հովհաննիսյանը։

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը Մոնթե Մելքոնյանի մահվան 20-ամյակին նշել էր, որ նրանք առաջին անդամ հանդիպել են Կալիֆորնիայի պետական համալսարանի հայ ուսանողների միության առաջին հավաքի ժամանակ և հիշել իրենց վերջին հանդիպումը. «Նա մարտական էր տրամադրված եւ, ինչպես միշտ, հավատումէր հայ ժողովրդի հաղթանակին: Մոնթեն հայ զինվոր էր, հայ մարդ եւ Հայաստանի հերոս: Շարքային զինվորն ու հերոսը միաձուլվել էին մեկ մարդու մեջ»,- ասել էր նա՝ ընդգծելով, որ Մոնթեն առաջնորդվում էր «առանց Հայաստանի Հանրապետություն Արցախ չկա», եւ «առանց Արցախ չկա Հայաստանի Հանրապետություն» գաղափարախոսությամբ: «Հենց այդգաղափարախոսությանն ու իր հայրենիքին էլ նա տվեց իր կյանքը»,- նշել էր Հովհաննիսյանը:

Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում, եղեռնի ճիրաններից փրկված և Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում։ Իր ողջ գիտակից կյանքում նա պայքարել է հայերի իրավունքների, Հայոց ցեղասպանության ճանաչման և մեր հայրենիքի վերատիրման համար։ Հնագիտության պրոֆեսոր էր և տիրապետւմ էր 8 լեզվի։

1991 թվականի սկզբին հիմնել է Հայրենասիրական ջոկատը։ 1992 թվականից Արցախի Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար էր։ Զոհվել է 1993 թվականին  հունիսի 12-ին Աղդամի շրջանի Մարզիլի գյուղում։

Մոնթե Մելքոնյանի հիշատակին նվիրվել են բազմաթիվ երգեր, նրա կերպարն արտացոլվել է գեղարվեստական գրքերում և գիտական աշխատություններում, նրա անունով է կոչվում ՀՀ զինված ուժերի ռազմական ուսումնարաններից մեկը, փողոցներ Հայաստանում և Արցախում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել