Անջելինա Ջոլին հայտնվել է սնանկացման եզրին այն պատճառով, որ սկսել է ակտիվորեն զբաղվել ռեժիսուրայով: Այս մասին տեղեկացնում է Radar Online-ը:

Հոլիվուդյան դերասանուհին որոշել է 2014թ. ժամանակավորապես դադարեցնել իր դերասանական կարիերան: Այդ ժամանակ վարձույթի դուրս եկավ «Մալեֆիսենտա» կինոնկարը, որի համար Ջոլին ստացավ իր դերասանական կարիերայի ամենախոշոր հոնորարը:

Վերջին տարիներին նա սկսել է զբաղվել ֆիլմերի ռեժիսուրայով, որը նրան բերել է, հոլիվուդյան չափանիշներով, ընդհանրապես ոչ մեծ գումար՝ 2 մլն դոլար:

Ինչպես հաղորդվում է, Ջոլին անհամբերությամբ սպասում է «Մալեֆիսենտա»-ի երկրորդ մասի աշխատանքների ավարտին, որը նրան կբերի 25 մլն դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել