Շրջակա միջավայրի աղտոտվածությունն ու այլ արտաքին գործոնները մեծապես ազդում են մեր մազերի որակի վրա՝ առաջացնելով մազաթափություն:  Դիմակը, որը կներկայացնենք, պատրաստված է բնական բաղադրիչներից: Այն խթանում է մազերի աճն ու բուժում վնասված մազերը: Բացի այդ, այս հրաշալի դիմակը կարգավորում է մազերի յուղոտությունն ու դրանք ավելի փափուկ է դարձնում:

Բաղադրություն

  • 1ձու (միայն դեղնուց)
  • 1 բանան
  • ½ բաժակ գարեջուր
  • 1 ճ/գ մեղր

Պատրաստման եղանակը

Բոլոր բաղադրիչները լցրեք հարիչի մեջ և հարեք: Ստացված խյուսը քսեք մազերին, փաթաթեք և պահեք 1-2 ժամ:  Երբ ժամանակն անցնի, մազերը սովորականի պես լվացեք:

Այս դիմակը պետք է դնել շաբաթը մեկ անգամ:

Աս դիմակի բոլոր բաղադրիչներն  օժտված են օգտակար հատկանիշներով, որոնք դրական են ազդում մազերի վրա:

Ձուն հարուստ է պրոտեիններով և ճարպերով: Այդ իսկ պատճառով ձվից պատրաստված տնական դիմակները  կալցիումի և պրոտեինի աղբյուր են մազերի համար, որոնք փափկեցնում և փայլ են հաղորդում մազերին:

Բանանը, մյուս կողմից, պայքարում է վնասված մազերի դեմ:

Մեղրն ու գարեջուրն ամրացնում են մազերը՝ դրանց փայլ և արագ աճ հաղորդելով:  Գարեջուրը պարունակում է B խմբի վիտամիններ և այնպիսի միկրոէլեմենտներ, ինչպիսիք են՝ երկաթը, մագնեզիումը, ֆոսֆորն ու պղինձը, որոնք խթանում են մազերի աճը:

Մեղրն օգտակար է մազերի աճի համար, քանի որ այն մեծ քանակությամբ վիտամիններ E, K, C, B1, B2 և B6 է պարունակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել