Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ձու - 2 հատ
- կարագ - 200գր
- շաքարի փոշի - 1ճ/գդ
- փխրեցուցիչ - 1/2թ/գդ
- ալյուր - 500գր
- Ինչպես նաև՝
- խտացրած կաթ եփված - 1 բանկա
- շոկոլադ կաթնային - 50գր
Պատրաստման եղանակ
- Փափկած կարագը հարել շաքարի փոշու հետ, ավելացնել ձուն և շարունակել հարել:
- Ալյուրը խառնել փխրեցուցիչի հետ, ապա ավելացնել ձվային զանգվածին և հունցել փափուկ խմոր: Շատ կարևոր է. որ խմորը հունցեք շատ արագ և չափից ավել չտրորեք այն, որպեսզի ստանաք նուրբ և փխրուն: Հակատակ դեպքում խմորը կդառնա պինդ և ձգվող:
- Խմորը կլորացնելով վերածել գնդի, փաթաթել ցելոֆանով և տեղափոխել սառնարան 30-40 րոպեով:
- Պատրաստի խմորը անցկացնել մսաղացով՝ ստանալով երկար պարաններ, ապա հավասարաչափ փռել դրանք պերգամենտային թղթով պատված տապակի վրա:
- Թխել ջեռոցում 20-25 րոպե 200 աստիճանում մինչև նուրբ ոսկեգույն երանգի առաջացումը:
- Թողնել թխվածքը սառչի, ապա տեղադրել մեծ ամանի մեջ և ձեռքերով խառնելով վերածել փշրանքի: Վրան լցնել եփված խտացրած կաթը և լավ խառնել:
- Ստացված զանգվածից 1-ական ճ/գդ լցնել կեքսերի համար նախատեսված թղթե ձևամաների մեջ, վրան տարածել մի քիչ հալեցրած շոկոլադ և մատուցել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել