Գողերը կողոպտել են Մեծ Բրիտանիայում գտնվող Ուելբեք պատմական ագարակը: Հանցագործները գողացել են ազգային մասունք համարվող թանկարժեք զարդը՝ այսպես կոչված Փորթլենդյան թագը, գրում է Mirror-ը:

«1902-ին Լուի Ֆրանսուա Կարտյեի ստեղծած արվեստի գործը, որի համար օգտագործվել են Փորթլենդի դուքսերի ընտանեկան ադամադները, ոսկերչական դիզայնի աչքի ընկնող նմուշ է համարվում»,-ասել է Լոնդոնի թանգարանի աշխատակիցը:

Բացի Cartier ադամանդե թագից անհետ կորել է նաև ադամանդե կրծքազարդը: Հանցագործները գողոնը կեղծիքով են փոխարինել:

Սքոթլենդ Յարդի տվյալներով՝ գողերը ագարակին են մոտեցել արծաթագույն Audi S5-ով: Գողությունից հետո նրանք այրել են ավտոմեքենան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել