Կոմպոզիտոր Իգոր Կռուտոյը նշել է թոռնուհու՝ Դեմի Ռոուզի տարեդարձը, գրում է «Սթարհիթ»-ը:

Սակայն հանրության ուշադրությանը հոբելյարից ավելի շատ արժանացել է երգչուհի Ալլա Պուգաչովան, որը հրավիրվածների թվում էր: Նա առաջին անգամ է հանրությանը ներկայացել՝ հիվանդության մասին լուրերից հետո:

Երգչուհի Ժասմինը Պուգչովայի հետ լուսանկարն Instagram-ի իր էջում է հրապարակել: Նա փոքրիկ պուտերով սև զգեստով էր, ինչպես նաև նույն երանգի ժապավենով: Կերպարը համալրել են մարգարիտները, սև շրջանակով ակնոցը և հետաքրքիր սանրվածքը:

Երկրպագուների հարցին`արդյոք երգչուհին կեղծամ է կրում, Ժասմինը չի պատասխանել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել