Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը, Լոնդոնում Ավստրալիայի դեսպանատուն կատարած այցի ժամանակ, խոսելով ապագա թոռնիկի անվանակոչության մասին՝ նշել է երեխայի անվան հավանական տարբերակները, գրում է Tattler ամսագիրը:

«Տիկնայք և պարոնայք, որդիս՝ Հարին, պատմել է, որ Ավստրալիա կատարած ուղևորության ժամանակ նրան և իր կնոջն անթիվ անհամար անուններ են առաջարկել երեխայի համար: Մեր մեջ ասած՝ կասկածում եմ, որ Քայլին ու Շեյնը կընդգրկվեն անունների կարճ ցանկում»,- ասել է Չարլզը:

Հավանական տարբերակների թվում նա նշել է նաև Էդնա և Լես անունները՝ հավանաբար նկատի ունենալով ունկնդիրների շարքում գտնվող ավստրալացի կատակերգու Բարի Հեմֆրիսին, որի հանրահայտ կերպարները կոչվում են Էդնա Էվերեջ և սըր Լես Փեթերսոն:

Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի ընտանիքում սպասվող համալրման մասին հայտնի է դարձել Ավստրալիա կատարած նրանց պաշտոնական ուղևորության հենց առաջին օրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել