Տեխասում պատահական անցորդը փրկել է մեկ տարեկան երեխային, որին մայրը նետել է հրդեհվող շենքի լուսամուտից՝ տեղեկացնում է Dallas News-ը։

Բայրոն Քեմպբելը, նկատելով եռահարկ շենքում բռնկված հրդեհը, օգնության է հասել։ Երրորդ հարկի տան պատուհանին նա նկատել է երեխան գրկին կնոջը։ Կինը չէր կարողացել դուրս գալ բնակարանից, քանի որ կրակը փակել էր մուտքը։

«Նա ինձ ասաց՝ պարզապես վստահիր և ցած նետիր, ես կբռնեմ։ Եթե նա չլիներ, իմ դուստրը, հնարավոր է, չփրկվեր»,- պատմել է փոքրիկի մայրը։

Տեղեկացվում է, որ հրդեհից տուժել է երեք մարդ, մոտ 40-ը ժամանակավորապես զրկվել են կացարանից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել