Եթե տղամարդն ամուր իմունային համակարգ ունի, ճիշտ է սնվում, սպորտով է զբաղվում, անկանոն սեռական կապեր չի ունենում, ապա կանդիդոզով հիվանդանալու նրա հնարավորությունը զրոյական է:

Սակայն ոչ բոլոր տղամարդիկ կարող են պարծենալ ամուր առողջությամբ և վնասակար սովորությունների բացակայությամբ:

Հայտնի է, որ Candida տիպի սնկերն ապրում են օրգանիզմի բոլոր լորձաթաղանթներում:

Տղամարդկանց շրջանում կանդիդոզ հիվանդության առաջացումը և զարգացումը հնարավոր է միայն վարակվելուց հետո կամ իմունիտետի իջնելու ֆոնին սնկային գաղութների աճի համար բարենպաստ պայմանների առաջացման դեպքում:

1. Ուժեղ հուզական ցնցում կամ երկարատև սթրես

2. էնդոկրին հիվանդություններ (1-ին և 2-րդ տիպի շաքարային դիաբետ, հիպոթիրեոզ, գլյուկոզայի հանդուրժողականության խանգարում)

3. Վիտամինների և կենսականորեն անհրաժեշտ միկրոտարրերի պակաս

4. Օրգանիզմի ուժեղ և երկարատև գերսառեցում

5. Հակաբիոտիկների կամ ստերոիդային հորմոնների երկարատև ընդունում

6. Նյութափոխանակության խանգարում և որպես հետևանք՝ ճարպակալում

Տղամարդկանց մեծ մասը կարող է նույնիսկ չնկատել կանդիդոզի առաջացման առաջին նշանները: Բայց եթե տղամարդն այս նշաններից գոնե մեկը հայտնաբերել է, պետք է մտահոգվել:

Տղամարդկանց կաթնասնկախտի առաջացման նշանները՝

  • Առնանդամի այտուց և թլիփի կարմրություն
  •  Ցավ սեռական ակտի ժամանակ
  •  Այրոց միզելիս
  •  Մոխրագույն-սպիտակ փառ կաթնաշոռի հոտով
  •  Հաճախակի քոր

Պետք է հիշել, որ այդ դեպքում պետք չէ ինքնաբուժությամբ զբաղվել:

Հաճախ կանդիդոզի առաջացման հետ կարող են արթնանալ այլ, մինչ այդ «քնած» սեռական վարակներ:

Պետք է բժշկի դիմել:

Եթե տղամարդը մշտական զուգընկերուհի ունի, կինը ևս պետք է բժշկի դիմի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել