Panorama.am-ը գրում է.

«Ինձ երբեմն հարցնում են՝ կոլաիցիայի մեջ լինելո՞ւ եք։ Այն նիշը, որ զբաղեցնում ենք՝ որպես ազգային-պահպանողական կուսակցություն որևէ մեկի հետ չենք կարող լինել։ Ակնկալում եմ, որ եթե ԱԺ-ում լինենք, մեր այլընտրանքը կդառնա իրական»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը։

Նա նշեց, որ իրենց կողքին կան գիտակ մարդիկ, ովքեր փայլուն տիրապետում են տնտեսության, առևտրի, արդյունաբերության ոլորտային խնդիրներին։

«Մենք փորձելու ենք տասներկու օրում քաղաքագիտության ամբողջական տեսությունը պրակտիկ կիրառման ձևով ցույց տալ։Մենք պետք է մոռանանք պետության քրեական անցյալը, գողական գործելաձևը»,- ասաց Լևոն Շիրինյանը։

Հարցին՝ ինչպես են վերաբերում Գելափ ինթերնեյշնլի հայաստանյան ներկայացուցչության՝ օրերս անցկացրած հարցման այն արդյունքներին, որոնց համաձայն իրենց կուսակցությունը հազիվ 0,03 տոկոս ձայն կհավաքի, Շիրինյանն ասաց.«Հումորով եմ վերաբերում։ Ինձ հավատացեք, գելափներին՝ ոչ։ Մեր հեղինակությունն աճում է երկրաչափական պրոգրեսիայով, իսկ թվաբանականով՝ կտեսնեք ԱԺ-ում։ Մի կախվեք թվերից, դրանք երբեք ճիշտ չեն եղել, հետազոտողներից ոչ մեկը ճշգրիտ կանծխատեսումներ չի արել, ինչու հիմա պետք է անեն»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել