«Նոր Հայաստանում ևս նա­խընտրական շրջանում պարալիզացվում է պետական ապա­րատը: Մեծ թվով պաշտոնյաներ արձակուրդ են վերցրել, որ քարո­զարշավին մասնակցեն: 

Օրինակ՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի 3 աշխատող՝ գրասենյա­կի ղեկավար Վարագ Սիսեռյանը, խորհրդական Գեորգի Մուրադյանը և արարողակարգի պա­տասխանատու Արթուր Վարդապետյանը, արձակուրդ են վերցրել: Արձա­կուրդ է վերցրել նաև առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի օգնական Քրիստինե Պողոսյանը, որը նաև ընդգրկված է «Իմ քայլը» դա­շինքում: 

Մինչդեռ, ասենք, ամռան սեզոնին նույն հիմնարկի աշխատողներին արձակուրդ տրամա­դրում են հերթով, որպեսզի գործը չտուժի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել