Իրաքյան Քրդստանի նախկին նախագահ, «Քրդստանի դեմոկրատական» կուսակցության նախագահ Մասուդ Բարզանին բացառիկ քաղաքական, ազգային գործիչ է, միշտ հիացել եմ այդ մարդու քաղաքական տաղանդով:
Անցած տարի նա ձեռնամուխ եղավ Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացմանը, որի արդյունքում ոչ միայն անկախություն ձեռք չբերեցին, այլ նաև տարածքներ կորցրին: Այդ ժամանակ քրդական մի շարք կուսակցություններ Բարզանիին սկսեցին մեղադրել հայրենիքի դավաճանության և այլնի մեջ:
Այս տարեի Բարզանին բոլորին շախ և մատ արեց:

Մասուդ Բարզանին իր որդու՝ Քրդստանի տարածքային անվտանգության խորհրդի քարտուղար Մասուդ Բարզանիի ուղեկցությամբ մի քանի օր է, ինչ Բաղդադում է, և հանդիպումներ է ունեցել Իրաքի կառավարության, ղեկավար կազմի, ինչպես նաև քաղաքական էլիտայի հետ: Բարզանին կարողացել է Իրաքի կառավարությանը փաստերով համոզել, որ Քիրքուքի արաբ կառավարիչը չի կարող երկար կառավարել Քիրքուքը և այն պետք է տալ քուրդ նահանգապետին, կարողացել է հասնել նրան, որ Քիրքուքից Իրաքը հանի «Հաշդի Շաբի» զինված խմբավորմանը, որն այժմ Իրաքի կառավարական բանակի մի մասն է կազմում: Մասուդ Բարզանին որոշել է Քրդստանի անկախությանը հասնել խաղաղության ճանապարհով և տարածքային քիչ կորուստներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել