«Երևանի ընդհանուր իրավասության դատարանի երկու դատավոր՝ Ալեքսեյ Սուքոյանն ու Կարինե Պետրոսյանը, որ չընտրվեցին սնանկության գործերով դատավոր, բացահայտ պատերազմ են հայտարարել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանին: 

Օրերս նրանք բաց նամակ են հղել ԲԴԽ անդամներին՝ կոչ անելով Գ. Հարությունյանին ենթարկել կարգապահական պատասխանատվության: Ավե­լին, նրանք պահանջում են դադարեցնել Գ. Հարությունյանի լիազորությունները: 

«Ժողովուրդ» օրաթերթի տրա­մադրության տակ է հայտնվել երկու դատավորների բաց նամակը, որում նրանք Հարությունյանին մեղադրում են ՀՀ դատական օրենսգրքի 69-րդ հոդվածով սահմանված էթիկայի կանոնները խախտելու մեջ: 

Պատճառը Հարու­թյունյանի հայտարարություններն են. «Նախկինում ևս, լինելով ՍԴ նախագահ, հայտնել եմ, որ ունենք դատա­րաններ, չունենք արդարադատություն», «իսկ մոտիկից ծանոթացումը բացահայտեց՝ վիճակը ավելի մտահոգիչ է, և մենք ունենք տարիներով կուտակված խնդիրներ, որոնք միայն խորքային բարեփոխումների միջոցով կա­րող ենք լուծել»: 

Հիմա դատավորները խնդրում են այս խոսքերի համար Հարությունյանին ենթարկել կարգապա­հական պատասխանատվության ու դադարեցնել ԲԴԽ անդամի լիազորությունները»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել