Ադրբեջանը դեռ երկար կփորձի շրջանառության մեջ պահել Հայաստանի և Ադրբեջանի ռազմական տեխնիկաների գնման թեման: Հատկապես դա կօգտագործեն Ռուսաստանին որոշ բաներ հասկացնելու համար: Նախ առավոտից կրկին շրջանառվում էր ԱՄՆ-ից զենք գնելու Հայաստանի մտադրության մասին, հետո սկսեց շրջանառության մեջ դրվել Բելառուսից Ադրբեջանին զենք վաճառելու քանակների մասին լուրերը:

Ադրբեջանը ճիշտ է որոշակի չափով պահպանում է պայմանավորվածությունը և առաջնագծում մեղմացնում ենք լարվածությունը, սակայն որոշակի լարվածություն տեղափոխվում է տեղեկատվական հարթակ: Այս հարթակում էլ սրանց տեղեկատվական տարբեր խաղերը միշտ հատուկ նպատակներ են ունենում: Հիմա էլ առիթը ունեն, նպատակ են դրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչին նշանակեն: Բայց դե, եթե սրանց մանկամիտ քայլերը ազդեցություն են ունենալու ուրեմն մենք լուրջ մտածելու հարցեր ունենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել