Եթե ցանկանում եք առերեսվել «ուտող-ուրացող» հասկացության կենդանի մարմնավորման հետ, ապա բավական է զուտ նայել Ֆլեշի Բարսեղի հարցազրույցը: Ես մարմնական զզվանք էի ապրում նայելիս ու սպասում էի, որ ցանկացած պահի դմփ-դմփ-հու կանի, որ ավելի հաճոյանա հեղափոխական իշխանություններին:

Ու ես նյարդայնանում եմ ամեն անգամ, երբ Ֆլեշի Բարսեղի նման երեսպաշտները ուրանում են Սերժ Սարգսյանին մինչև աքլորի կանչը, իսկ երբ սկսում են նաև նրա սխալներից խոսել` քիչ է մնում վրես դուրս տա:

Սկսենք պարզից. ասա տո այ ֆլեշի Բարսեղ, ախր դու ի՞նչ գործ ունես հարցազրույց տալու հետ, երբ դուզգյունի փոխկապակցված միտք չես կարողանում հայերեն ձևակերպել: Էլ չասեմ, որ էդ մակարդակով հայ ժողովրդի հոգսերից ու նախորդ իշխանության բացթողումներից խոսելը արդեն իսկ անթույլատրելի է:

Ֆլեշի Բարսեղի ու իրա նմանների դեպքում դա կրկնակի անթույլատրելի, որովհետև հեղափոխությունը եղավ, ոչ թե նրա համար, որ կար Սերժ Սարգսյան, այլ նրա համար, որ Սերժ Սարգսյանի կողքը կային Ֆլեշի Բարսեղներ ու ի տարբերություն վերջիններիս` Սերժի համար հավատարմությունն ու նվիրվածությունը դատարկ խոսքեր չէին: Ու դրա համար էլ դրանց հասանելիք կուժն ու կուլան էն մարդը իր վրա էր վերցնում ու այսօր մարդիկ չեն հիշում, որ 25 տարում էդ մարդը ահագին բան է արել, այլ հիշում են Ֆլեշի Բարսեղի ու իրա նմանների համար, իսկ սա ու սրա նմանները միկրաֆոնը տեսնում` չոքերը թուլացնում են, լեզուներն էլ հետը:

Ով-ով, բայց Ֆլեշի Բարսեղը ընդհանրապես չպետք ա ծպտա էդ թեմաներով, որովհետև վառելիքի շուկայում իր չալաղաջ փայը ու որպես հետևանք` բազմամիլիոնանոց հարստությունը հետևանք է ոչ թե իր բիզնես հմտությունների, ոչ թե գործարար համբավի, ոչ թե պապական ժառանգության, ոչ էլ բարձր ինտելեկտի, այլ նրա, որ երիտասարդ տարիներից ընկերություն է արել Սերժ Սարգսյանի հետ ու ի տարբերություն իրեն` Սերժը դա չի մոռացել երկար տարիներ, իսկ դուք, Բրուտոսնե՛ր, ամիսներ անց եք ուրանում` իրար հերթ չտալով:

Վերջում էլ ասում է, թե բա նենց եմ փորձում ապրել, որ հետևիցս հայհոյող չլինի: Ես հայհոյել առհասարակ չեմ սիրում, բայց այդ հարցազրույցով Ֆլեշի Բարսեղը կարող էր պատմության մեջ մտնել, եթե պատմությունն ու մարդկանց հիշողությունը ավելի մեղմ լինեին սովորական դավաճանների հանդեպ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել