Թվում է թե այսօր ամեն երկրորդը դաջվածք ունի։ Նրանք երևում են ամենուր՝ ձեռքերին, ոտքերին, ուսերին և անգամ մատներին ու վզին։ Հավանաբար դուք իրավունք ունեք չսիրել բոդի-արտը, սակայն հնարավոր է ձեզ հետաքրքիր թե ինչն է շարժում այդ մարդկանց։ Հստակ պատասխան չկա։ Տարբեր մարդիկ տարբեր պատճառներով են դաջվածքներ անում։

Մարդիկ դաջվածքներ են անում իրենց հերոսների, սիրելի մարդկանց պատկերներով

Աշխարհում հարյուրավոր դաջվածքներ կան Շերլոկ Հոլմսի, «Աստղային պատերազմների» հերոսների, դերասանների և քաղաքական գործիչների պատկերներով։ Եթե ինչ որ մեկը սիրում է մի գիրք կամ սերիալ, ապա նա կարող է իր սերը արտահայտել դաջվածքի միջոցով։ Սա յուրահատուկ միջոց է մարդու կյանքում կարևոր և նշանակալի դեպքերը հավերժացնելու համար։ Եթե դուք նախընտրում եք կրել շապիկ ձեր սիրելի խմբի նկարով, ապա մեկ ուրիշն էլ ցանկանում է իր սիրելի խմբին դաջել մաշկի վրա։ Հնարավոր է դուք տեսնեք մեկին՝ Հարի Փոթերի դաջվածքով և ձեզ այն հիմարություն թվա, սակայն ինչ-որ մեկի համար այն իրոք շատ մեծ նշանակություն ունի։ Սա նշանակում է, որ թեև դուք հնարավոր է չհասկանաք պատճառը, սակայն երկրպագուների համար ձեր հասկանալը ոչ մի նշանակություն չունի։

Մարդիկ դաջվածքներ են անում սենտիմենտալ պատճառներից ելնելով

Այսպիսի դաջվածքների մեծ մասը ահռելի նշանակություն ունեն։  Այն պատահական դիզայն չէ, որը արվել է առավոտյան՝ թեժ գիշերվանից հետո։ Շատ մարդիկ այն անում են մահացած ընտանիքի անդամի կամ ընկերոջ պատվին։ Ոմանք էլ ցանկանում են ծաղիկի, սիրելի կենդանու դաջվածքներ։ Մարդիկ կարող են ընտրել այնպիսի նկարներ, որոնք կհիշեցնեն իրենց սիրելի էակին։ Այսպիսի դաջվածքը ավելի շուտ հարգանքի տուրք է և հիշողություն։

Մարդիկ դաջվածքներ են անում՝ այն համարելով զարդ կամ արվեստ

Որոշ մարդիկ գտնում են, որ դաջվածքները գեղեցիկ են՝ հետևաբար այն արվեստ է։ Նրանք հնարավոր է չունենան հստակ պատճառ սեփական դաջվածքները ընտրելու համար։ Հնարավոր է, որ նրանց գրավել է որևէ մի նկար։ Նրանք ընտրում են այն դաջվածքները, որոնք՝ ըստ նրանց ավելի գեղեցիկ կդիտվեն մաշկի վրա։ Նրանց դաջվածքները աքսեսուարներ են։ Այն առանց բառերի ինքնաարտահայտվելու միջոց է։ Վերջիվերջո դաջվածքը սեփական ինքնություն ստեղծելու և յուրահատուկ զգալու միջոց է։ Դաջվածքները բարձրացնում են նրանց ինքնավստահությունը և օգնում են սիրել իրենց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել