Գերմանիայի նախկին առաջին տիկին Բեթինա Վուլֆին 11 ամիս ժամկետով զրկել են վարորդական իրավունքից ալկոհոլային հարբածության վիճակում մեքենա վարելու պատճառով։ Այդ մասին տեղեկացնում է DW-ն։

Կինը նաև պետք է պետական տուգանք մուծի 40 օրական դրույքի չափով, որը կախված է մեղադրյալի միջին ամսեկան եկամուտից։

Նշվում է, որ Վուլֆը միանգամից համաձայնվել է իշխանությունների որոշման հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել