ԱՄՆ բնակչուհի Ֆաթիմա Պերեսը պատմել է, թե ինչպես է ապրում հազվագյուտ հիվանդությամբ, որի պատճառով ընդհանրապես ի վիճակի չէ տանել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը:

Պերեսը ծնվել է Դոմինիկյան հանրապետությունում: Դեռ մանկուց նրա մաշկը ծածկված է եղել այրվածքներով, իսկ 20 տարեկանում ընդհանրապես զրկվել է տեսողությունից և մազերից: Նրա մոտ ախտորոշել են պիգմենտային քսերոդերմա, որի դեպքում մաշկի բջիջները արևի ուլտրամանուշակագույն ճառագայների ազդեցությունից հետո չեն վերականգնվում: Նրա եղբայրը մահացել է նույն հիվանդությունից 9 տարեկան հասակում:

23 տարեկանում Պերեսը տեղափոխվել է ԱՄՆ՝ որակյալ բժշկական օգնություն ստանալու նպատակով:

Հիմա 54-ամյա կինն ապրում է երանգավորված ապակիներով և փակ վարագույրներով տան մեջ: Նույնիսկ այս պայմաններում նա ստիպված է յուրաքանչյուր 2 ժամ մեկ հակաարևայրուքային կրեմ քսել մաշկին:

Նա հազվադեպ է տանից դուրս գալիս, որի դեպքում կրում է 2 կիլոգրամանոց հատուկ հագուստ, որն ամբողջությամբ ծածկում է մարմինը, գլուխն ու դեմքը:

Պերեսը XP Grupo Luz de Ezperanza բարեգործական հիմնադրամ է ստեղծել՝ քսերոդերմայով տառապող մարդկանց օգնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել