Panorama.am-ը գրում է.

Սաուդյան Արաբիայի կանանց թույլ են տվել  աշխատել հատուկ ընտանեկան տաքսիների վարորդներ։ Ռիա նովոստիիհաղորդմամբ, Սաուդյան Արաբիայի պետական տրանսպորտային գործակալության հայտարության համաձայն, կին տաքսիստները կարող են ուղևորներ վերցնել միայն այն դեպքում, եթե նրանց թվում գոնե մեկ կին կլինի։ Նրանց արգելվում է առջևում նստեցնել արական սեռի ուղևոր։

Ընտանեկան տաքսու համար արտոնագիր տալու է գրանցված տրանսպորտային ընկերությունը։ Տաքսի կարող են վարել միայն վարորդական համապատասխան իրավունք ունեցող կանայք։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել