Yerkir.am-ը գրում է.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կառավարությունից պահանջել է  հստակեցնել Ռուսաստանում և Թուրքմենստանում բելառուսների կատարած շինարարական աշխատանքների համար նախատեսված գումարի հաշիվներն ու ստանալ դեռևս չվճարված վարձատրությունը. հայտնում է ТАСС-ը:

«Ինձ զեկուցում են, որ մինչ օրս ստացված չէ Գառլիկի (Թուրքմենստանի արևելքում) լեռնահարստացման կոմբինատի կառուցման գումարը: Ես սպասում եմ այդ հարցի լուծմանը: Բացի այդ՝ ռուսները դեռ չեն վճարել ֆուտբոլի աշխարհի առաջնությանն համար Կալուգայում կառուցված օբյեկտների դիմաց»,- ասել է Լուկաշենկոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել