Armenpress.am-ը գրում է.

Եմենում վերջին երեք տարվա ընթացքում 5 եւ ավելի ցածր տարիքի մոտավորապես 85 հազար երեխա Է մահացել սովից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ABC News-ը:

Save the Children միջազգային կազմակերպությունը վերլուծել Է խիստ թերսնումից երեխաների մահացության վերաբերյալ ՄԱԿ-ի տվյալները եւ հաշվել, որ Եմենում 2015 թվականի ապրիլից մինչեւ 2018 թվականի հոկտեմբերը մահացել Է գրեթե 85 հազար երեխա: Save the Children-ի եմենյան ստորաբաժանման տնօրեն Թամեր Կիրոլոսն արձանագրել Է, որ երկրում եւս 5,2 մլն երեխաներ սովի եզրին են: Եմենում պաշտոնապես սով հայտարարված չԷ, սակայն ՄԱԿ-ը նախազգուշացնում Է, որ երկրում սովի սպառնալիքն ավելի ուժեղ Է, քան կարող են պատկերացնել փորձագետները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել