Շատ կարևոր է՝ ինչպես եք օրը սկսում: Առավոտները տաք կիտրոնաջուր խմելը վերջերս շատ տարածված է: Բայց տաք կիտրոնաջուր օգտագործելով դուք չեք օգտագործում միջուկի և կեղևի բոլոր գերսննդարար նյութերը:

Ամբողջական կիտրոնը խաշելով, միայն հյութը չքամելով դուք կկարողանաք ստանալ կիտրոնի բոլոր սննդանյութերը:

Ներկայացնում ենք անհավանական բաղադրատոմս.

6 կիտրոն
Ջուր
Մեղր

Պատրաստումը՝

  • Կիտրոնները մեջտեղից կտրեք և վրան ջուր լցրեք:
  • Ջուրը 3 րոպե եռացրեք:
  • Կաթսան թողեք՝ սառչի 10-15 րոպե:
  • Կիտրոնները և միջուկը հանեք ջրից:
  • Խմեք տաք կիտրոնաջուրը:
  • Մնացած տաք ջուրը լցրեք ապակե տարայի մեջ՝ հետո օգտագործելու համար:
  • Կարող եք մեղր ավելացնել ըմպելիքին:

Առավելությունները՝

  1. Ամրացնում է իմունային համակարգը:
  2. Պաշտպանում է մրսածությունից:
  3. Անհավանական էներգիա է տալիս:
  4. Օգնում է մարսողությանը և կարգավորում է նյութափոխանակությունը:
  5. Մաքրում է տոքսիններից:
  6. Կարգավորում է օրգանիզմի рН-ի մակարդակը:
  7. Մաքրում է մաշկը:
  8. Թարմացնում է շնչառությունը:
  9. Օգնում է նիհարել:
  10. Բարձրացնում է տրամադրությունը՝ օգնելով խուսափել տագնապից:
  11. Խոնավեցնում է ավշային համակարգը:
  12. Նպաստում է ապաքինմանը:

Այս ըմպելիքի մեկ բաժակը կօգնի օրը էներգիայով լի սկսել:

Ջուրն ամեն առավոտ տաքացնել պետք չէ: Ըմպելիքը կարող եք նաև սառը վիճակում օգտագործել:

Սննդանյութերը մնում են, սակայն ըմպելիքը պետք է շատ սառը չլինի:

Եթե տաք ջուր եք նախընտրում, կարող եք այն մի քիչ տաքացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել