Panorama.am-ը գրում է.

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է «Հին Երևան» նախագծի տարածքի շինհրապարակ։ Նա նաև այցելեց Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-կառույցի տարածք, որտեղ գործուներություն է իրականացնում «Հայ փոքրիկ երգիչներ» երգչախումբը։ Շենքը վթարային է դարձել՝ կառուցապատող ընկերություններից մեկի պատճառով։ Վարչապետի պաշտոնակատարին ծանոթարեցին, թե շենքի ամրացման համար ինչ տարբերականեր են առաջարկվում:

Նշենք, որ ավելի վաղ Քաղաքաշինության կոմիտեն հայտարարել էր, որ  հուշարձան-կառույցը փրկելու համար 3 վերականգնման նախագիծ է արվել։

Փաշինյանին ուղեկցում էին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։

Այնուհետև Մաշտոցի պուրակում լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը հայտարարեց, որ քաղաքական որոշում են կայացրել՝ ոչ մի պաշտմամշակութային հուշարձան չապամոնտաժել։

Պատասխանելով պաշտոնական լիազորությունները և վարչական ռեսուրսը չարաշահելու վերաբերյալ հնչած մեղադրանքների մասին հարցերին՝ նա նշեց «Այսինքն՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը սենյակից պետք է դուրս չգա՞:  ՀՀ որևէ քաղաքացի սահամանափակվա՞ծ է որևէ օր, որևէ երթ անելու համար։ ՀՀ ընտրական օրենսգիրքը և քարոզչության համար սահմանված ժամկետները հետևյալի համար են. քարոզչության համար նախատեսված ժամկետից դուրս մարդիկ սահմանափակված չեն որևէ ձևով, որևէ քարոզչություն անելու, որովհետև քաղաքական ուժերը պետք է անընդհատ քարոզչություն անեն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել