Armenpress.am-ը գրում է.

«GALLUP International association»-ի իրականացրած հարցման արդյունքները ցույց են տվել, որ Հայաստանի քաղաքացիների համար ՀՀ-ի առջև ծառացած  ամենակարևոր խնդիրը գործազրկությունն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International association»-ի  Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋիՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Քաղաքացիներին հարցրել ենք, թե որոնք են ներկա պահին մեր պետության առջև կանգնած ամենակարևոր խնդիրները: 45.2%-ը պատասխանել է՝ գործազրկությունը, 29.6%-ը կարծում է, որ տնտեսական վիճակը, 23.9%-ը` ցածր թոշակներն ու ցածր աշխատավարձերը»,- նշեց Նավասարդյանը:

Հարցման մասնակիցների տված պատասխաններով՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն ու արտաքին քաղաքականության խնդիրները ավելի քիչ տոկոսներ են ստացել:

«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարևորության տեսանկյունից ստացել է 23.4%, իսկ արտաքին քաղաքականության խնդիրները` 8%»,- ասաց Արամ Նավասարդյանը:

Հարցման արդյունքներով կարևորության ցածր ցուցանիշ են արձանագրել նաև առողջապահական համակարգի վատ վիճակը, արտագաղթը, կրթական համակարգի վատ վիճակը, գնաճը, բարձր կոմունալ վճարներն ու բարձր հարկերը:

Հետազոտությունն իրականացվել է դեմ առ դեմ հարցումների մեթոդով: Հարցումների քանակը`1111, հետազոտության ընտրանքային սխալը՝ 3%: Հետազոտության իրականացմանժամանակահատվածը՝ նոյեմբերի 17-21: Իրականացման վայրը` ՀայաստանիՀանրապետություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել