Ցանկանո՞ւմ եք ավելի երջանիկ լինել ձեր երկրորդ կեսի հետ:

Երջանկության համար կարևոր է համատեղ ջանք գործադրել: Ահա այն կարևոր բաները, որոնք զույգերը միասին պետք է անեն երջանկության համար:

Երեկոյան մի՛ աշխատեք

Եթե նույնիսկ շատ աշխատանք ունեք: Դա կարող է մնալ վաղվան: Ավելի լավ է միասին ժամանակ անցկացրեք:

Գործերը քնելուց առաջ մի՛ քննարկեք

Քնելուց առաջ ավելի լավ է լավ բաներից խոսեք, ծիծաղեք և դրական նոտայի վրա ավարտեք օրը:

Գրկախառնվեք

Ծանր աշխատանքային օրվանից հետո ամենահաճելի և լավ պահը գրկախառնությունն է:

Միասին պառկեք քնելու

Թող սա ձեզ համար լավ սովորություն դառնա:

Մի՛ կողմ թողեք հեռախոսը

10-ից 8 զույգը հեռախոսը ձեռքին է քնում: 

Երեխաներին առանձին սենյակում տեղավորեք

Դուք պետք է ձեռ առանձին սենյակը ունենաք, որտեղ կարող եք առանձին լինել:

Ազնիվ եղեք մեկդ մյուսի նկատմամբ

Զույգերն ամեն ինչ իրար պետք է ասեն՝ թե՛ վատ, թե՛ լավ: Գաղտնիքները երբեք լավ բանի չեն բերի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել