Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տե­ղեկությունների՝ Երևանի քաղաքա­պետարանն այս ընթացքում աշխա­տանքներ է տանում աղբահանության գործում մի քանի օպերատոր ներգրավվելու ուղղությամբ: Պատճա­ռը, ինչպես կռահում եք, «Սանիթեք» ընկերության թերի աշխատանքն է, որը վերջին ամիսներին ավելի ակնառու դարձավ: 

Մեր տեղեկություններով՝ քաղաքապետարանի այս մտադրու­թյունը խիստ զայրացրել է «Սանիթեք»-ի ղեկավարությանը: Չէ՞ որ այլ օպերատոր ներգրավելը մենաշնորհ ունեցող «Սանիթեք»-ին ձեռնտու չէ: Չի բացառվում, որ «Սանիթեք»-ը լու­ծարի պայմանագիրը քաղաքապետա­րանի հետ: 

Այս խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց «Սանիթեք», որտեղից հրաժարվեցին պա­տասխանել մեր հարցին: Իսկ քաղաքապետարանից փոխանցեցին, որ քաղաքապետարանը շարունակում է աշխատել «Սանիթեկ» ընկերության հետ՝ համաձայն գործող պայմանագ­րի, լուծելու աղբահանության հետ կապված առօրեական խնդիրները, այդ թվում՝ ներգրավելով ենթակապա­լառու ընկերությունների աղբահանու­թյունը կազմակերպելու համար: 

«Աղ­բահանություն իրականացնող որևէ այլ ընկերության հետ այս պահին պայմանավորվածություն կամ բա­նակցություն տեղի չի ունենում: Իսկ, ընդհանրապես, աղբահանության խն­դիրը քաղաքապետարանի ամենաառաջնային խնդիրներից է, որի համա­կարգային լուծման համար ամենօրյա աշխատանք է տարվում»,- փոխանցե­ցին քաղաքապետարանից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել