«Ի դեպ, նախկինում լրատվականի և տնօրինության «շենքերը» միմյանց հետ առանձնապես կապ չունեին, ահագին անկախ էին, հիմա իրավիճակ է փոխվել։ Ակնհայտ է նաև մրցակցությունն «Ազատություն» ռադիոկայանի և մեր միջև, ինչն ակնառու դարձավ Վիգեն Սարգսյանի դեպքում․ սկզբում մեր եթեր եկավ՝ Պետրոս Ղազարյանին հյուր, ապա Կառլեն Ասլանյանի մոտ՝ «Ազատություն»»։
Ինչ վերաբերում է Պետրոսի հաղորդմանը՝ «Այսօր իրականում» հաղորդաշարին, ապա դրա առաջին թողարկումը, որի հյուրն էր Վիգեն Սարգսյանը, ուղիղ եթեր է գնացել, սակայն բավականին խնդիրներ են առաջացել․ Հ1-ի տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն անձամբ է ռեժիսորական տաղավարից կարգավորել հաղորդման ընթացքը և փորձել է հուշել Պետրոս Ղազարյանին, որ չընդհատի հյուրին, ինչը նրան դուր չի եկել, և նա հաղորդման կեսից հանել է ականջակալները։ Այս միջադեպից հետո որոշվել է, որ հաղորդումն այլևս ուղիղ եթեր չի տրվելու, և մյուս հաղորդումները նախապես նկարահանվում են»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել