Սերը գիտակցության խաղ չէ

Սիրող մարդը երբեք ձեզ մեղավոր չի համարի և մանիպուլյացիայի չի ենթարկի։ Նա չի ասում՝ «այդ ամենը չի եղել», եթե դուք պարզ ասում եք, որ տեսել եք։ Եթե դուք չեք ընդունում նրա սուտը, ապա նա ձեզ հիմար չի համարում։

Սերը պատերազմ չէ

Սիրող մարդը երբեք իր փաստարկներն անձնական փաստերով չի ամրապնդում։ Նա երբեք թիկունքից չի հարվածում։ Նա երբեք չի կանգնում կոկորդին և չի տանում կործանման։ Նա լուծումներ է փնտրում և պատրաստ է զիջումների գնալ։ Նա ամեն գնով հաղթանակի չի ձգտում։

Սիրել չի նշանակում լինել եսասեր

Սիրող մարդը չի մտածում, որ աշխարհն իր շուրջ է միայն պտտվում։ Նա վերցնում է և տալիս, այլ ոչ թե միայն վերցնում։ Նա միշտ չէ, որ կարողանում է հասկանալ, սակայն միշտ կարողանում է լսել, որ դուք հիվանդ եք, հոգնած եք կամ դժգոհ։ Սիրող մարդը կարողանում է կարեկցել։ Նրա հետ միշտ հարմարավետ է։ Սիրող մարդն առանց ուրիշների հետ հաշվի նստելու չի անում այն, ինչ ցանկանում է։ Նա հարգում է ձեր ժամանակը և էներգիան։ Նա կարողանում է կիսվել։

Սիրելը ղեկավարել չէ

Ընտանեկան բռնության առաջին քայլերից մեկը զուգընկերոջ կողմից ձեր բոլոր քայլերը հսկելն է։ Սիրող մարդն այդպես չի վարվում։ Նա չի ստուգում ձեր հեռախոսը, ենթադրոթյուններ չի անում, թե որտեղ եք եղել։ Նա երբեք ձեզ չի ասում, թե դուք ինչ պիտի հագնեք, խոսեք կամ անեք։

Սիրել նշանակում է հարգել

Սիրող մարդը չի պիտակավորում ձեզ և չի նվաստացնում ուրիշների ներկայությամբ։ Նա չի կործանում և չի ամաչեցնում ձեզ։ Նա հարգում է ձեր սահմանները, ժամանակը, գաղափարները, հարգում է ձեր զգացմունքները, հարգում է ձեզ։ 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել