Ծառը կշռում է 4.5 տոննա, բարձրությունը 23 մ է, տրամագիծը՝ 50 սմ: Այն կզարդարվի դեկտեմբերի 7-ին: Այդ օրը երեկոյան սուրբծննդյան տոների գեղեցկուհին կվառի իր հազարավոր լույսերը:

Եղևնին Հռոմի պապին են նվիրել Ֆրիուլի Վենետիկ Ջուլիա մարզի իշխանությունները: Այն կանգնեցվել է Սուրբ Պետրոսի հրապարակում՝ հայտնի հուշասյան կողքին, որը Եգիպտոսից Հռոմ է բերել Կալիգուլա կայսրը:

Տոնածառը Սբ․ Պետրոսի հրապարակում կանգնեցնելու ավանդույթը Վատիկան է բերել ազգությամբ լեհ Հովհաննես Պողոս II պապը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել