Armenpress.am-ը գրում է.

Կոսովոյի վարչապետ Ռամուշ Խարադինայը, չնայած Բրյուսելի պահանջին, հրաժարվել Է իջեցնել 100 տոկոսի չափով սերբական ու բոսնիական ապրանքների վրա դրված մաքսատուրքերը: Ինչպես նոյեմբերի 22-ին հայտնել Է Gazeta Express կոսովյան թերթը, նախարարների կաբինետի ղեկավարը հայտարարել Է, որ հարյուրտոկոսանոց մաքսատուրքերը կչեղարկվեն միայն այն ժամանակ, երբ Սերբիան կճանաչի Կոսովոյի անկախությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես կարծում եմ, որ այնքան ժամանակ, քանի դեռ Սերբիան չի ճանաչել Կոսովոն, հարկերը չպետք Է չեղարկվեն»,- Խարադինայի խոսքը մեջբերել Է հրատարակությունը: Վարչապետի խոսքով՝ միայն նման մեթոդներով Է հնարավոր ճանաչման հասնել Սերբիայի կողմից: «Առանց նման մոտեցման անկարելի Է հասնել փոխադարձ ճանաչման, միայն այդ կերպ կարող Է փոխընդունելի համաձայնություն ձեռք բերել»,- ասել Է Խարադինայը: Կոսովոն նոյեմբերի 21-ին 100 տոկոսի չափով մաքսատուրքեր Է սահմանել Սերբիայից ու Բոսնիայից եւ Հերցեգովինայից ներմուծվող ապրանքների համար: Ի պատասխան Վուչիչն արտակարգ հանդիպումներ Է նշանակել Ռուսաստանի, Չինաստանի եւ արեւմտյան երկրների դեսպանների հետ, ինչպես նաեւ հրավիրել Է երկրի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ:

Կոսովոյի եւ Մետոքիայի Սերբական Ինքնավար Երկրամասի՝ սերբերով բնակեցված հյուսիսը մատակարարվում Է Սերբիայում արտադրված ապրանքներով: Ավելի վաղ սերբական արտադրանքը մատակարարվում Էր նաեւ ալբանացիներով բնակեցված շրջաններին, սակայն վերջին ժամանակներս Պրիշտինայի իշխանությունները փորձում են այն փոխարինել այլ երկրների ապրանքներով:

Այդ միջոցառումները լուրջ հարված են հասցնում կոսովցիների գրպաններին, իսկ 100-տոկոսանոց նոր մաքսերը չափազանց ծանր վիճակում են դնում սերբ բնակչությանը: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել Է, որ Պրիշտինայի կողմից Սերբիայից ու Բոսնիայից եւ Հերցեգովինայից ներմուծվող ապրանքների 100-տոկոսանոց մաքսերի սահմանման հետեւանքները բացարձակապես անկանխատեսելի են եւ կարող են աղետի մեջ ներքաշել ամբողջ Բալկանյան տարածաշրջանը: «Այդ արարքի հետեւանքները բացարձակապես անկանխատեսելի են եւ ամեն պահի կարող են տարածաշրջանը բերել լիակատար աղետի, եթե չչեղարկվեն»,- ասել Է նա՝ ընդգծելով, որ կոսովցիների գործողություններում «ոչ մի տնտեսական իմաստ չկա»:

Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին նոյեմբերի 21-ին հայտարարել Է, որ Կոսովոյի կառավարությունը պետք Է անհապաղ չեղյալ հայտարարի նոր մաքսատուրքերի սահմանման որոշումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել