Եթե դուք սիրում եք ձեր արտաքինի հետ հաճախակի փորձարկումներ անել, օրինակ փոխել մազերի գույնը, մտածեք՝ արդյո՞ք դա չի վնասի ձեր առողջությանը։

Картинки по запросу

Երիտասարդ բրիտանուհի Լորեն Վուդսը որոշել էր մազերն ինքնուրույն ներկել և վերցրել էր իրեն դուր եկած ներկը։ Բայց նման արդյունք նա իհարկե չէր ակնկալում։ Պարզվել է, որ կինը ալերգիա ունի ներկի բաղադրության մեջ եղած քիմիկատների նկատմամբ։

Լորենի դեմքն ամբողջովին պատվել էր այտուցներով, երբ նրան հիվանդանոց հասցրեցին։ Դրանից հետո նա միայն գեղեցկության սրահներում էր ներկում մազերը և չէր խնայում իր արտաքինի վրա։ Նա խորհուրդ է տալիս վստահել միայն արհեստավարժ մասնագետներին։ Հակառակ դեպքու էժանագին քիմիկատների նկատմամբ նման ռեակցիա կարող է նաև ձեզ մոտ լինել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել