Շվեդ գիտնականները եզրակացության են եկել, որ խելացի կնոջ հետ ամուսնությունը կարող է դրականորեն ազդել տղամարդու առողջության վրա:

Հետազոտողներն ուսումնասիրել են մեկուկես մլն ամուսնական զույգերի տվյալները:

Արդյունքները ցույց են տվել, որ ամուսնու առողջությունն ուղղակիորեն կախված է նրա ընտրյալի ինտելեկտի մակարդակից:

Միաժամանակ գիտնականները նշում են, որ տղամարդու խելքը ոչ մի կերպ չի ազդում կնոջ առողջության վրա:

Հետազոտողները կարծում են, որ ստացված արդյունքները լիովին բացատրելի են, քանի որ կինն է մեծամասամբ որոշումներ ընդունում, որոնցից կախված է ընտանիքի կենսակերպը:Картинки по запросу

Բացի դրանից՝ կնոջ խոսքն է վերջինը ընտանիքի սննադակարգը հաստատելու հարցում, ուստի կնոջ ավելի մեծ ինտելեկտը նրան հնարավորություն է տալիս ավելի ճիշտ որոշումներ ընդունելու ընտանիքի կենսակերպի հարցում: Իսկ տղամարդը, որպես կանոն, ընտանիքում այլ դեր ունի:

Տղամարդը վաստակում է: Այդ դերում նա յուրովի ազդում է ընտանիքի ամբողջ առողջության վրա, քանի որ ընտանեկան եկամուտը որոշում է կեցության պայմանները, ձեռք բերվող մթերքների որակը և ժամանակը, որն ընտանիքը կարող է հատկացնել հանգստանալու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել