Երեկ ամբողջ համացանցը քննարկում էր Անի Երանյանի նոր սանրվածքը։ Իհարկե, կարծիքները հակասական էին: Դերասանուհին իր ինստագրամյան էջում լուսանկարը հրապարակելուց հետո գրել է․ «Я уважаю ваше мнение. Но, как я к нему отношусь, это уже другой вопрос»: Ինձ մոտ տպավորություն է, որ իրեն ապահովագրել է վատ մեկնաբանություններից ու ցույց տվել, որ իր համար մեկ է, թե ինչ կասեն մարդիկ:

Հարցն այն է, որ դերասանուհին կարծես չի կարողանում գտնել իր ոճը և ամեն անգամ նոր էքսպերիմենտներ է անում՝ չհասկանալով, որ գնալով կորցնում է մի քիչ եղած կանացիությունը և դառնում կոպիտ:

Մոսկվա տեղափոխվելուց հետո Անին նոր տեսահոլովակ ներկայացրեց, որտեղ երգչուհին կրկին տղայական ոճում էր։ Մեկը չկա՞՝ Անիի հետ նորմալ աշխատի և ասի՝ հերիք է, Անի ջան, քեզ անընդհատ փոփոխությունների ենթարկես, կարծես Մելինե Դալուզյանի ուղին բռնած լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել