Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ Նիկոլ Փաշինյանի՝ մարզեր այցելություններով ոչ մի օրենք չի խախտվում: Լրագրողների  հետ զրույցում նա ընդգծեց, որ Նիկոլ  Փաշինյանը պաշտոնավարման առաջին օրից այցելել է մարզեր:

«Օրենքը հստակ ասում է, որ քարոզչությունը կարող է լինել նախորդ ընտրությունների նույնիսկ երկրորդ օրից սկսած, իսկ քարոզչության պաշտոնական օրերը հավասար պայմաններ ապահովելու համար են: Յուրաքանչյուր քաղաքական ուժ ընտրության երկրորդ օրվանից մինչ պաշտոնական քարոզչության մեկնարկի օրը կարող է զբաղվել քարոզչությամբ: Իսկ ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնակատարի այցերի լուսաբանմանը, ասեմ, որ ՔՊ կուսակցությունը չի տիրապետում որևէ հեռուստաալիքի՝ ի տարբերություն Հանրապետականի, ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի , ՀՅԴ-ի: Իսկ Հանրային հեռուստաընկերությունը ցուցադրում է այն, ինչ կա, ապահովում է ուղիղ եթերներ, որը չի եղել նախկինում: Բոլոր հեռուստաընկերություններն աշխատում են ուղիղ եթերի ռեժիմով: Եվ որևիցե մեկը չի զանգահարում ու ասում՝ ինչ ցուցադրել, գրաքննություն գոյություն չունի»,-շեշտեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել