Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի կազմակերպիչ, Իրաքյան Քրդստանի նախկին նախագահ, իշխող ՔԴԿ-ի նախագահ Մասուդ Բարզանին 2017թ.-ի անկախության հանրաքվեից հետո առաջին անգամ այցելում է Բաղդադ: Նա Բաղդադում հանդիպում կունենա Իրաքի վարչապետ Ադիլ Բդուլ-Մահիդի, խորհրդարանի նախագահ Մուհամմեդ ալ-Հալբոուսի և Իրաքի քաղաքական դերակատարություն ունեցող մի շարք կուսակցությունների ղեկավարների հետ: Առայժմ հայտնի չէ, թե նա կհանդիպի՞ նախագահ Բարհրամ Սալիհի հետ:

Այցը պատմական է, քանի որ պաշտոնական Բաղդադը Բարզանիին հայտարել էր Իրաքի թշնամի և բացառել նրա հետ որևէ երկխոսություն: 

Մասուդ Բարզանին Բաղդադ է մեկնում Քիրքուի նավթի արտահանման, ներքին և արտաքին մաքսատուրքի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններից հետո: Այս այցը ես կարևորում եմ նրանով, որ Բարզանին, հնարավոր է, Իրաքյան Քրդստանի համար բերել է նոր կարգավիճակի երաշխիք, որի փոխարեն նա իր ղեկավարած կուսակցությունն Իրաքի խորհրդարանում կաջակցի Իրաքի կառավարությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել