Panorama.am-ը գրում է.

BBC-ի ռուսական ծառայությունը նյութ է հրապարակել նվիրված ռուսաստանցի քաղաքական գործիչ Գալինա Ստարովոյտովայի մահվան 20 ամյակի տարելիցի կապակցությամբ։ Հոդվածում պատմվում է նաև Ղարաբաղյան շարժման մեջ նրա ունեցած դերակատարության մասին։

«Անդրկովկասի և Լեռնային Ղարաբաղի ազգային հիմնախնդիրների հետ ծանոթացել է 1980 ական թվականների սկզբին, երբ աշխատում էր երկարակյացության երևույթն ուսումնասիրող գիտական արշավներում։

Ստարովոյտովային քաղաքականություն է բերել ղարաբաղյան հակամարտությունը։ Առավելագույնը, որ գիտեին ԽՍՀՄ քաղաքացիների մեծամասնությունը Լեռնային Ղարաբաղի մասին մինչև 1988թ. փետրվարը այն էր, որ դա գոյությունն ունի։

Հանրությանը հետաքրքրում էր սկզբունքային հարցը՝ կարող է ժողովուրդը պահանջներ ներկայացնել իշխանությանը։ Բարեփոխումների կողմնակիցների տեսակետով՝ հենց դա էր ժողովրդավարությունը, իսկ Լեռնային Ղարաբաղի բնակիչները բոլորին օրինակ էին ցույց տալիս»,- գրում է BBC-ին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել