Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի իշխանությունները պետք է առաջնահերթ լավ գիտակցեն ՀՀ պետական շահերն և պահպանեն երկրի անվտանգությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Մարդկայինզարգացման կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ գուցե Հայաստանը սկսի մտածել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին:

Խոսելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, թե ՀԱՊԿ-ի նախագահությունը ստանձնելը երկրորդական հարց է Հայաստանի համար՝ Պողոսյանն ընդգծեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ամենայն հավանականությամբ կմնա ներկայիս պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:

«Այն իրավիճակը, որ մեզ մոտ ձևավորվել է, ինձ թույլ է տալիս մեծ հավանականությամբ կանխատեսում անել, որ դեկտեմբերի 6-ին չի ընտրվի ո՛չ Հայաստանի և ո՛չ էլ Բելառուսի ներկայացուցիչը»,- նշեց Պողոսյանը և հավելեց, որ այդ պարագայում կշահի երրորդ երկրի ներկայացուցիչը՝ Յուրի Սեմերիկովը:

Մարդկային զարգացման կենտրոնի նախագահն ընդգծեց, որ գուցե դա եղել է Հայաստանի շահը՝ որևէ տեղ որևէ բան զիջելով՝ մեկ այլ բան շահենք:

«Նիկոլ Փաշինյանի ասածի մեջ կար նաև հետևյալ արտահայտությունը, որ Հայաստանը պետք է հասկանա, թե ինչպիսի պարտականություններ ունի ՀԱՊԿ-ը մեր երկրի հանդեպ և ինչպիսի պարտականություններ ունենք մենք: Եթե գլխավոր քարտուղարի պաշտոնում չլինի մեր ներկայացուցիչը, և մենք հասկանանք, որ այնտեղ քաղաքականություն է փոխվել, և սրանից ավելի շատ ենք մենք շահել՝ գուցե հենց դա նպաստի մեր անվտանգության համակարգին»,- ասաց Թևան Պողոսյանը:

Անդրադառնալով որոշ փորձագետների այն կարծիքին, թե ՀԱՊԿ-ում ճգնաժամային իրավիճակ է, շեշտեց, որ ոչ թե ճգնաժամային է, այլ մի իրավիճակ է, որտեղ Հայաստանը նպաստեց ՀԱՊԿ-ի զարգացմանը:

«Եթե ՀԱՊԿ-ն ունի այն ինստիտուցիոնալ ընկալումը, որ ինքն իսկապես ուզում է դառնալ լուրջ կազմակերպություն, որին միջազգային այլ կազմակերպությունները կճանաչեն և կհարգեն, ապա պետք է հասկանա, որ Հայաստանը նպաստել է դրա հնարավորությանը։ ՀԱՊԿ-ը պետք է նաև հասկանա, թե ինչ ընթացիկ բացթողումներ ունի, որ, օրինակ՝ որևէ գլխավոր քարտուղար մահանա, ի՞նչ է լինելու, նորից հաջորդ երկրի ներկայացուցի՞չն է գլխավորելու։ Այդ գործընթացները գոնե կճշտեն, կհասկանան՝ ինչպես են անելու։ Այս բոլոր խոսակցություններից ինչ-որ քաղաքականություն է որոշվելու, որովհետև ՀԱՊԿ-ը կարող է կամ ավելի հզոր կոլեկտիվ ռազմաքաղաքական միավոր դառնալ, կամ հասկանալ, որ լիակատար այլ փիլիսոփայություն պետք է փոխվի այդ կառույցի մեջ, և ինչ-որ այլ լուծումներ կգտնեն։ Այդ հնարավորության դուռը բացել է Հայաստանը, ինչի համար բոլորը ՀԱՊԿ-ում պետք է շնորհակալ լինեն նրան»,- նկատեց Պողոսյանը:

Վերջինս նշեց, որ ՀԱՊԿ անդամ երկրներն այդ հնարավորությունն օգտագործելու դեպքում կշահեն, իսկ եթե չօգտագործեն՝ ապա այն կմնա թույլ կազմակերպություն, ինչպիսին հիմա է:

Կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար ՆիկոլՓաշինյանը անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանինախագահության չպահպանման հարցին՝ ընդգծեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցնառնվազն գլխավոր հարցը չէ կամ այնքան էլ էական չէ: ՀԱՊԿ-ում կան շատ ավելի լուրջհարցեր, և գլխավոր քարտուղարի հարցնը դրանք քննարկելու առիթ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել