Panorama.am-ը գրում է.

Ազգային ժողովի արտահերթ նիստը մեկնարկեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցման քննարկմամբ։

Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության փոխնախարարի պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ առաջինից երկրորդ ընթերցման քննարկման ժամանակ առաջարկ եղել է միայն Հանրապետական խմբակցության կողմից, որը վերաբերել է հանրապետության վարչապետին սպասարկող ինքնաթիռից կամ ուղղաթիռից այլ անձանց կողմից օգտվելու կարգին։
«Մեր դիրքորոշումն այն է, որ այս առաջարկը որևիցե ձևով չի առնչվում կառավարության կողմից ներկայացված նախագծի հետ, քանի որ նախագծի կարգավորման առարկան լրիվ այլ է, և միայն վերաբերում է հանրապետության նախագահի և վարչապետի նստավայրերին։ Հետևավար այս իրավահարաբերություններից դուրս ցանկացած առաջարկություն չի կարող դիտվել որպես օրենքի նախագծին տրվող առաջարկություն»,- ասաց փոխնախարարի պաշտոնակատարը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել